2025 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող նոր կանոնները կքննարկվեն հուլիսի 15-ին նախատեսված հանդիպման ընթացքում
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է հանդիպում տնտեսավարող սուբյեկտների և շահագրգիռ կողմերի հետ՝ ներկայացնելու «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով և հարակից իրավական ակտերով սահմանված օրենսդրական նոր փոփոխությունների փաթեթը։
Քննարկման կենտրոնում կլինեն 2025 թվականի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքների գնանշման նոր կանոնները, որոնք միտված են ապահովել թափանցիկություն և մրցակցային հավասար պայմաններ տնտեսվարողների համար։
Քննարկման կենտրոնում կլինեն՝
• Ապրանքների գնանշման նոր կանոններ՝ հիմնական կարգավորումներ
• Ապրանքների գնանշման նոր կանոններ՝ առանձնահատկություններ և բացառություններ
Միջոցառման մանրամասները՝
Ամսաթիվ՝ 2025 թ․ հուլիսի 15
Ժամը՝ 15:00
Վայրը՝ ք․ Երևան, Տիգրան Մեծի պողոտա 4, 2-րդ հարկ
Հանձնաժողովը հրավիրում է բոլոր շահագրգիռ տնտեսվարողներին և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու քննարկմանը:
Մասնակցության համար անհրաժեշտ է՝
մինչև հուլիսի 14-ը ներառյալ ուղարկել մասնակցի տվյալները՝ անուն, ազգանուն, պաշտոն և կազմակերպության անվանումը՝ էլ․ հասցեով՝ info@competition.am կամ զանգահարել 060 830 840 հեռախոսահամարով։
Օրակարգին ծանոթանալու համար սեղմեք այստեղ՝