Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Միասին՝ սպառողների իրավունքների արդյունավետ պաշտպանության համար. համագործակցության հրավեր

Սիրելի՛ գործընկերներ և շահագրգիռ կազմակերպություններ,

2025 թվականի հուլիսի 3-ին Ազգային ժողովը ընդունեց սպառողների շահերի պաշտպանության համակարգի բարեփոխումների փաթեթը, որը կարևոր քայլ է մեր երկրում սպառողների իրավունքների ամրապնդման համար։

Այս փոփոխությունների շնորհիվ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերանվանվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի, ձեռք բերելով նաև սպառողների հավաքական շահերի պաշտպանության լիազորությունները։

Մենք հավատում ենք, որ սպառողների շահերի պաշտպանության ոլորտում առավել ներառական համակարգ ձևավորելու և նրանց իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր ներդնել։
Հետևաբար, սիրով համագործակցության ենք հրավիրում բոլոր այն հասարակական կամ իրավաբանական օգնություն տրամադրող կազմակերպություններին, որոնք կցանկանային մաս կազմել այս կարևոր առաքելությանը։

Ինչպես համագործակցել մեզ հետ. հիմնական պայմանները

  1. Նպատակային ուղղվածություն: Ձեր կազմակերպության կանոնադրական նպատակներից մեկը պետք է լինի սպառողների շահերի պաշտպանությունը կամ իրավաբանական օգնության տրամադրումը։
  2. Թափանցիկություն: Ձեր կազմակերպությունը պետք է ունենա կայք կամ սոցիալական ցանցերում օգտահաշիվ, որտեղ ամբողջությամբ և հայերեն ներկայացված է իր գործունեության մասին տեղեկատվությունը։
  3. Անմիջական ներգրավվածություն: Հանձնաժողովը ձեզ կուղարկի «Սպառողի օգնական» համակարգի միջոցով ստացված չլուծված բողոքները, որոնց ընթացքի մասին հարկ կլինի պարբերաբար տեղեկացնել։

Միացե՛ք մեզ՝ կառուցելու ավելի արդար և պաշտպանված միջավայր մեր սպառողների համար։

Համագործակցելու համար խնդրում ենք դիմել info@competition.am էլ. հասցեով կամ զանգահարել 060 830 840 հեռախոսահամարով։


Մանրամասները՝ այստեղ։