ՄՊՀ-ն կներկայացնի ապրանքների գնանշման նոր կանոնները տնտեսավարողներին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը նախաձեռնել է քննարկում՝ տնտեսավարող սուբյեկտներին ներկայացնելու «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով և հարակից օրենքներով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունների փաթեթով 2025 թվականի օգոստոսի 1-ից կիրառվելիք ապրանքի գնանշման կանոնները։
Միասին՝ սպառողների իրավունքների արդյունավետ պաշտպանության համար. համագործակցության հրավեր

Սիրելի՛ գործընկերներ և շահագրգիռ կազմակերպություններ, 2025 թվականի հուլիսի 3-ին Ազգային ժողովը ընդունեց սպառողների շահերի պաշտպանության համակարգի բարեփոխումների փաթեթը, որը կարևոր քայլ է մեր երկրում սպառողների իրավունքների ամրապնդման համար։ Այս փոփոխությունների շնորհիվ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերանվանվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի, ձեռք բերելով նաև սպառողների հավաքական շահերի պաշտպանության լիազորությունները։ Մենք հավատում ենք, որ սպառողների […]