Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Ի՞նչ է փոխվում սպառողների համար 2025 թվականի օգոստոսի 1-ից

2025թ. օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնում ՀՀ օրենսդրության փոփոխություններ, որոնք կենտրոնացած են սպառողների շահերի պաշտպանության վրա։
Նպատակը մեկն է՝ ապահովել թափանցիկ և արդար մրցակցային միջավայր, կանխելով անբարեխիղճ գործելակերպերը։

Ի՞նչ է համարվելու անարդար գործելակերպ
Այսուհետ արգելվելու են բոլոր այն գործողությունները, որոնք․
• Հակասում են բարեխղճությանը
• Վնասում են սպառողների շահերին

Օրինակներ՝
X Ապրանքի գնի սխալ ներկայացում — երբ գինը անորոշ է կամ մոլորեցնող
X Անարդար պայմանագրեր — թաքնված կամ անհավասար կետեր
X Ապրանքի որակի խախտում — երբ իրականությունը չի համապատասխանում ներկայացվածին
X Սխալ կամ մոլորեցնող գովազդ

Ինչ նորություն կա կառույցի մակարդակում
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերանվանվում է՝

«Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով»
Նոր լիազորություններով՝
• Քննելու հանրային, մասսայական բնույթի սպառողական վեճեր
• Պաշտպանելու սպառողների շահերը համակարգային մակարդակով
• Մերժելու անհիմն և անհատական շահերից բխող դիմումներ՝ կենտրոնանալով իրական խնդիրների վրա

Սա նշանակում է՝ ավելի մեծ պաշտպանություն ձեզ՝ որպես սպառողի։
Եղե՛ք տեղեկացված։ Եղե՛ք պահանջատեր։