Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Ներքին մրցույթ՝ գլխավոր մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարում է ներքին մրցույթ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մրցակցության վերահսկողության վարչության գերիշխող դիրքի և անբարեխիղճ գործելակերպի վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 45-34.2-Մ1-15) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

Մրցակցության պաշտպանության անձնաժողովի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մրցակցության վերահսկողության վարչության գերիշխող դիրքի և անբարեխիղճ գործելակերպի վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 45-34.2-Մ1-15) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մրցակցության վերահսկողության վարչության գերիշխող դիրքի և անբարեխիղճ գործելակերպի վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 45-34.2-Մ1-15) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող ներքին մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն առցանց` լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի հունիսի 26-ից մինչև 2025 թվականի հուլիսի 3-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները.

  1. դիմում (առցանց).
  2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով).
  3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով.
  4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով.
  5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
  6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի հարցազրույց կանցկացվի 2025 թվականի հուլիսի 14-ին, ժամը՝ 15:00-ին, Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 322816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Հարցազրույցի ընթացքում մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները ստուգող հարցերը կազմված են լինելու հետևյալ իրավական ակտերից՝

  • «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենք․ հոդվածներ՝ 1, 3, 4, 6, 12, 20, 27, 30, 35, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=166229
  • Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 23-ի «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու և տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 25-ի N 77-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 302-Ն որոշում․ կետեր՝ 5, 17, 42, 48, 59, 147, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=167753
  • Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 22-ի «Հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը սահմանելու և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի թիվ 192-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 130-Ն որոշում․ կետեր՝ 6, 2, 11, 17, 23, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=153961
  • Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 9-ի «Ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնելու ընթացքի տեսաձայնագրման և լուսանկարահանման կարգը սահմանելու մասին» թիվ 327-Ն որոշում․ կետեր՝ 4, 8, 9, 10, 12, 15, 17, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=157726
  • «Տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ և գերիշխող դիրքի որոշման մեթոդաբանությունը և կարգը սահմանելու մասին և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի թիվ 194-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 264-Ն որոշում․ կետեր՝ 3, 4, 6, 8, 12, 13, հղումը՝ https://www.arlis.am/hy/acts/156431

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Մրցակցության պաշտպանության անձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք, հեռախոսահամար՝ 060-830-840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am