Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարում է ներքին մրցույթ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի սպառողների շահերի պաշտպանության վարչության վերլուծության և ոլորտային զարգացման բաժնի պետի (ծածկագիր՝ 45-34.4-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Մրցակցության պաշտպանության անձնաժողովի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի սպառողների շահերի պաշտպանության վարչության վերլուծության և ոլորտային զարգացման բաժնի պետի (ծածկագիր՝ 45-34.4-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի սպառողների շահերի պաշտպանության վարչության վերլուծության և ոլորտային զարգացման բաժնի պետի (ծածկագիր՝ 45-34.4-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող ներքին մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն առցանց` լրացնելով դիմումը և լրացված դիմումին կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2025 թվականի հունիսի 24-ից մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը ներառյալ՝ https://cso.gov.am/internal-external-competitions էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները.
- դիմում (առցանց).
- անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով).
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով.
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով.
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով.
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի հարցազրույց կանցկացվի 2025 թվականի հուլիսի 9-ին, ժամը՝ 15:00-ին, Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական շենքում (ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Աշխատանքային իրավիճակներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 322816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Հարցազրույցի ընթացքում մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները ստուգող հարցերը կազմված են լինելու հետևյալ իրավական ակտերից՝
- «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենք․ հոդվածներ՝ 1, 3, 4, 6, 12, 20, 27, 30, 35, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=166229
- «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք. հոդվածներ՝ 3, 20, 21, 30, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=165294
- Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2022 թվականի օգոստոսի 23-ի «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու և տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 25-ի N 77-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 302-Ն որոշում․ կետեր՝ 5, 17, 42, 48, 59, 147, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=167753
- Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 22-ի «Հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը սահմանելու և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի թիվ 192-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 130-Ն որոշում․ կետեր՝ 6, 2, 11, 17, 23, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=153961
- Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի նոյեմբերի 9-ի «Ստուգում, հսկիչ գնում, դիտանցում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնելու ընթացքի տեսաձայնագրման և լուսանկարահանման կարգը սահմանելու մասին» թիվ 327-Ն որոշում․ կետեր՝ 4, 8, 9, 10, 12, 15, 17, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=157726
- Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին փաստաթղթերի հանձնման, ըստ տեսակների՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործերի դասակարգման, վարչական վարույթի վերաբերյալ գործերի և այլ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների, վարչական և այլ իրավական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները, ինչպես նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի փաստաթղթերի ելքագրման, պահպանման և արխիվացման կարգը սահմանելու և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 18-ի թիվ 59-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 394-Ն որոշում․ կետեր՝ 4, 5, 9, 11, 20, հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=159149
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Մրցակցության պաշտպանության անձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4 շենք, հեռախոսահամար՝ 060-830-840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am)։