Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) մրցակցության վերահսկողության վարչության հակամրցակցային համաձայնությունների, պետական մարմինների հակամրցակցային գործողությունների և պետական գնումների վերահսկողության բաժնում (այսուհետ՝ Վարչություն) փորձագետ ներգրավելու համար

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝ Ակնկալվում է փորձագետից իրականացնել Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից հակամրցակցային համաձայնությունների բացահայտման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ, մասնակցել հակամրցակցային համաձայնությունների բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացմանը, դրանց կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև հակամրցակցային համաձայնություններին առնչվող՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) նախատեսված այլ […]