Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Գեղամ Գևորգյանը ICN-ի տարեկան համաժողովին ներկայացրել է պետական գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման Հայաստանի փորձը

Մշակվում է ԱԲ գործիքների ներդրմամբ պետական գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման նոր համակարգ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Էդինբուրգում մասնակցել է Մրցակցության միջազգային ցանցի (ICN) տարեկան համաժողովի շրջանակում կազմակերպված «Խթանելով բարեխիղճ մրցակցությունը պետական գնումների գործընթացում» պանելային քննարկմանը։
Քննարկմանը մասնակցել են Իսպանիայի, Չեխիայի, Կոստա Ռիկայի, Լիտվայի մրցակցային մարմինների ներկայացուցիչները։

ՄՊՀ նախագահը ներկայացրել է պետական գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման հանձնաժողովի գործիքակազմը ու փորձառությունը։ Նա նշել է, որ Հայաստանի մրցակցային մարմինը ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ ներկայումս մշակում է արհեստական բանականության գործիքների ներդրման միջոցով պետական գնումներում հակամրցակցային գործելակերպի բացահայտման թվային համակարգ, որը պետական գնումների համակարգը կդարձնի ավելի թափանցիկ և արդար։

ՄՊՀ-ն Մրցակցության միջազգային ցանցին անդամակցում է 2001 թվականից: Կազմակերպությունը կոչված է խթանելու մրցակցային մարմինների համագործակցությունն ամբողջ աշխարհում: