Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ-ն շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին քաղաքացիներին գովազդային բնույթի հաղորդագրություններ ուղարկելու համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է համապատասխանաբար 363 396 000 դրամ, 298 770 000 դրամ, 20 237 000 դրամ և 301 473 000 դրամ տուգանք անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։

Իրականացված վարույթների արդյունքներով արձանագրվել է, որ

1.քաղաքացիներին ուղարկված մարքեթինգային հաղորդագրություններն ունեն գովազդային բնույթ.
2.հաղորդագրություններն ուղարկվել են առանց քաղաքացիների այդ մասին առանձին արտահայտած կամահայտնության և նման կամահայտնության ժամկետային սահմանափակման.
3.հաղորդագրությունները չեն պարունակել տարիքային սահմանափակման և կորուստներ կրելու վերաբերյալ անհրաժեշտ նախազգուշացնող տեղեկություններ։

Որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․

https://ef.competition.am/api/decision/23D73B89-2366-4155-8277-60896D90B525/download

https://ef.competition.am/api/decision/8A55AE95-52F8-4D49-89C4-5D250B72ADCE/download

https://ef.competition.am/api/decision/231F14AE-BF2A-4D97-B39C-0585A3F8E586/download

https://ef.competition.am/api/decision/EDF70821-D6E5-4EDE-977D-8BC4A3F40FCB/download