Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) իրավաբանական վարչությունում փորձագետ ներգրավելու համար

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Ակնկալվում է փորձագետի կողմից մրցակցության ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործմանն ուղղված միջոցառումներին, վարչական վարույթի հարուցման և իրականացման աշխատանքներին, վարչական վարույթների արդյունքում նախապատրաստվող որոշումների և այլ փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքներ, Հանձնաժողովի որոշումների չկատարման դեպքում հայցադիմումների, դիմումների, բողոքների, այլ դատավարական փաստաթղթերի պատրաստում և ներկայացում դատարան կամ հարկադիր կատարման ծառայություն, Հանձնաժողովի մասնակցությամբ քննվող գործերով հայցադիմումի պատասխանների, վերաքննիչ և (կամ) վճռաբեկ բողոքների, վերաքննիչ բողոքի պատասխանների, վճռաբեկ բողոքի պատասխանների, այլ դատավարական փաստաթղթերի կազմում և ներկայացում դատարան, Հանձնաժողովի շահերի պաշտպանություն բոլոր դատարաններում, ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց դիմումներով բարձրացված հարցերի պատասխանների պատրաստում, Հանձնաժողովի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում, Հանձնաժողովի շահերի պաշտպանության իրականացում Հանձնաժողովի մասնակցությամբ վարչական և քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի հարկադիր կատարման փուլում, ինչպես նաև սնանկության գործերով, Հանձնաժողովի որոշումների, եզրակացությունների, հատուկ կարծիքների Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի համապատասխան անդամի և գլխավոր քարտուղարի ստորագրմանը ներկայացվող հրամանների նախագծերի, այլ փաստաթղթերի, ինչպես նաև այլ իրավական ակտերի նախագծերի նախագծման և մշակման աշխատանքների կատարում, իրավական ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացման աշխատանքների իրականացում, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից մշակված, ինչպես նաև պետական մարմինների կողմից Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքի տրամադրում, առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի և այլ գրություններ մշակում և նախապատրաստում։

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն՝ իրավագիտություն մասնագիտությամբ․
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում․
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
  • հանրային ծառայության ոլորտի կամ մասնագիտական մեկ տարվա ստաժ։

Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:

Դիմող  ՀՀ քաղաքացիները  պետք է ներկայացնեն հետևյալ  փաստաթղթերը՝

  • դիմում
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար  մասնագիտական գիտելիքների  պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմ(ների), վկայական(ների) պատճենները և բնօրինակները
  • արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող  ժամանակավոր  և զորակոչային  տեղամասին կցագրման  վկայական
  • հայտարարություն՝ նշված սահմանափակումների բացակայության մասին
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի
  • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 21.02.2025 թ.

Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան Տիգրան Մեծի 4 շենք, հեռ. 060-830-840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am։