Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնելու նպատակով կարող է տեղեկատվության պահանջ ներկայացնել ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, այնպես էլ տնտեսավարող սուբյեկտներին։ Ո՞ր դեպքում տնտեսավարողները Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու պարտավորություն ունեն։ Ի՞նչ իրավական հետևանքներ են առաջանում անհրաժեշտ տեղեկատվությունը չտրամադրելու կամ ոչ հավաստի և ոչ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու դեպքում։ Թեմային առնչվող բոլոր հարցերի մանրամասները՝ «Խաղի կանոնները» նախագծի […]
ՄՊՀ-ն կարճել է ԿԳՄՍ նախարարության նկատմամբ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրված պետական օժանդակության առնչությամբ հարուցված վարույթը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի փետրվարի 4-ի թիվ 55-Ա որոշմամբ կարճել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նկատմամբ Սնուպ Դոգի համերգի կազմակերպման նպատակով «Դոպինգ Սփեյս» ընկերությանը պետական օժանդակության տրամադրման առնչությամբ հարուցված վարույթը։ Վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը տրամադրված օժանդակության մասնաբաժինը սպորտային և այլ միջոցառումների կազմակերպման շուկայում գործող կազմակերպիչ-ընկերությունների […]