Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով հանդիպմանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի նախարարի «5+1» ձևաչափով հանդիպմանը:

 Քննարկվելու են մրցակցային մարմինների միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված միջոցառումները, անդրսահմանային շուկաներում  մրցակցային իրավիճակի գնահատմանը, այդ թվում՝ մրցակցության վրա ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների ազդեցություններին առնչվող և այլ հարցեր, ինչպես նաև անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների   առաջարկները: