- Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ իրավունքի կամ ֆինանսավարկային կամ մաթեմատիկայի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ։
- Սահմանադրության, Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, «Հանրային ծառայության մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի, «Գնումների մասին» օրենքի իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
- Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում։
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Ընտրություն կատարելու եղանակը` փաստաթղթերի ուսումնասիրություն։
Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ 26.08.2027 թ.։
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 08.01.2025 թ.
Աշխատավարձի չափը՝ 322816 ՀՀ դրամ.
Աշխատանքի վայրը՝ ք.Երևան Տիգրան Մեծի 4 շենք, հեռ.060-830-840, էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am :
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում (ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները բնօրինակների հետ միասին.
- արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
- անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.30-13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել հեռ. 060-830-840 (261):