ՄՊՀ-ում քննարկվել են ծխախոտի շուկայում մրցակցային և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում նախօրեին հրավիրվել էր խորհրդակցություն ծխախոտ ներմուծող և արտադրող տնտեսավարողների մասնակցությամբ, որը վարում էր ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Քննարկվել են ծխախոտային արտադրատեսակների շուկայում մրցակցությանը, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։

ՄՊՀ-ն ընդհանուր ավելի քան 1 մլրդ դրամով տուգանել է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների հակամրցակցային համաձայնության համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին «Սի Փի Էս Էներջի Գրուպ», «Ֆլեշ», «Մեգա Թրեյդ» ընկերությունների, ««Մաքս Օիլ» ու «Կամօյլ» ընկերություններ» անձանց խմբի նկատմամբ կիրառել է համապատասխանաբար 392 484 000, 324 110 000, 206 223 000 և 155 546 000 ՀՀ դրամի չափով տուգանք՝ բենզինի իրացման ոլորտում հակամրցակցային համաձայնության համար։ Վարույթի շրջանակներում արձանագրվել է, որ 2022 թվականի […]