Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Այս անգամ ՄՊՀ-ն հյուրընկալել էր Հայ – ռուսական համալսարանի ապագա իրավաբաններին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում հյուրընկալվելու հերթն այս անգամ Հայ-ռուսական համալսարանի իրավունքի ինստիտուտի ուսանողներինն էր՝ հանրապետության տարբեր բուհ-երի ապագա իրավաբանների և տնտեսագետների հետ արդեն ավանդական դարձած հանդիպումների շրջանակում:

Ուսանողները մասնակցել են հանձնաժողովի հերթական նիստին, լսել օրակարգային հարցերի վերաբերյալ աշխատակիցների զեկուցումները:

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ծանոթացրել է ապագա իրավաբաններին հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններին, առաջնահերթություններին, իրականացված ուշագրավ վարույթներին, ինչպես նաև տարբեր ոլորտներում բացահայտված մրցակցային իրավախախտումներին:

Նիստի պաշտոնական մասից հետո հանդիպումը շարունակվել է ուսանողների հետ ինտերակտիվ հարց ու պատասխանի ձևաչափով: