Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Գեղամ Գևորգյանը Կորեայի արդար առևտրի հանձնաժողովի գագաթնաժողովին կներկայացնի թվային տնտեսությունում արդար մրցակցային միջավայրի ստեղծման Հայաստանի փորձը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Կորեայի արդար առևտրի հանձնաժողովի նախագահի հրավերով մեկնել է Սեուլ մասնակցելու Հարավարևելյան ասիական ազգերի ասոցիացիայի, ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների և Կորեայի արդար առևտրի հանձնաժողովի 2-րդ գագաթնաժողովին:

Միջոցառման շրջանակում քննարկվելու են մրցակցության օրենքի և քաղաքականության վերջին զարգացումները, շուկայի նորարարության և զարգացման, սպառողների բարեկեցության ապահովման նպատակով մրցակցության օրենքի և քաղաքականության կիրարկման, ինչպես նաև թվային տնտեսության և նորագույն տեխնոլոգիաների պայմաններում մրցակցային մարմինների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիները։

Գեղամ Գևորգյանը ելույթ է ունենալու  «Արագ զարգացող տնտեսությունում, ինչպիսիք են՝ թվային տնտեսությունը, արհեստական բանականությունը, արդար մրցակցային միջավայրի ստեղծման ուղիները» թեմայով հանդիպմանը՝ ներկայացնելով Հայաստանի մրցակցային մարմնի փորձը: