ՄՊՀ-ն ուսումնասիրել է վերելակների շրջանառության ոլորտը

Ոլորտային ուսումնասիրությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին վերապահված գործիքակազմներից է, որի միջոցով Հանձնաժողովը բացահայտում է որևէ ոլորտում կամ ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի ընդհանուր նկարագիրը: Հանձնաժողովն արդեն ավարտել է վերելակների ոլորտում իրականացված ուսումնասիրությունը: Թեման մանրամասնել են ՄՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը և Հանձնաժողովի անդամի օգնական Անահիտ Բաբախանյանը: