Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Հայ-ռուսական համալսարանի ուսանողներն այսօր հյուրընկալվել էին ՄՊՀ-ում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր հյուրընկալել էր Հայ-Ռուսական համալսարանի «Տնտեսության և բիզնեսի» ինստիտուտի մի խումբ ուսանողների: Ուսանողները մասնակցել են հանձնաժողովի նիստին:

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը ողջունել է ներկաներին, և Հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրել են օրակարգային հարցերը:

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակում, ՄՊՀ նախագահը և հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը պատասխանել են ուսանողների հարցերին։

Հանդիպման ավարտին Հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրել են նաև ՄՊՀ գործունեության ուղղությունները: