ՄՊՀ-ն «ԼԵՎ 7» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել է 24 799 000 դրամ տուգանք հեղուկացված գազի թերլիցքավորմամբ վաճառք իրականացնելու համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հուլիսի 16-ի թիվ 421-Ա որոշմամբ հարուցել է վարույթ հեղուկացված գազի իրացման առնչությամբ «ԼԵՎ 7» ՍՊ ընկերության վարքագծում հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։ Մասնավորապես, պարզվել է, որ ընկերությանը պատկանող ք. Վաղարշապատ, Բաղրամյան-Մանուշյան 32 հասցեում գտնվող հեղուկացված գազի լցակայանում գազի վաճառքի ընթացքում լիցքավորման սարքը ցույց է տվել 15 […]
Արգելված պետական օժանդակություններ.ի՞նչ խախտումներ են արձանագրվել
Մրցակցային իրավախախտումների մասին խոսելիս, որպես կանոն, առաջնահերթ հասկանում ենք դասական օրինակները՝ գերիշխող դիրքի չարաշահում, հակամրցակցային համաձայնություն, անբարեխիղճ մրցակցություն, մինչդեռ շուկայում մրցակցությունը կարող է խաթարվել նաև արգելված պետական օժանդակությունների, պետական մարմինների հակամրցակցային գործողությունների արդյունքում, որոնց նկատմամբ մրցակցային մարմինները նույնպես վերահսկողություն են իրականացնում: Թեման մանրամասնել է ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը «Խաղի կանոնները» հաղորդման շրջանակում: