Հանձնաժողովի hամակենտրոնացումների, պետական օժանդակության գնահատման և շուկաների վերլուծության վարչության շուկաների վերլուծության բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր` 45-34․3-Ղ4-4)

Հիմնական գործառույթները՝ ապահովում է ոլորտային ուսումնասիրությունների իրականացումը և դրա շրջանակում համապատասխան աշխատանքների իրականացումը. ապահովում է տնտեսվարող սուբյեկտներից, պետական մարմիններից և դրանց պաշտոնատար անձանցից տեղեկատվության հավաքագրումը և մշակումը. ապահովում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի շրջանակներում ապրանքային շուկաների մրցակցային միջավայրի գնահատմանն ուղղված առաջարկների ներկայացումը. ապահովում է ոլորտային ուսումնասիրության շրջանակում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը. ապահովում է […]

ՄՊՀ-ն հարուցել է վարույթ «Յուտաքսի» ընկերության կողմից առերևույթ մոլորեցնող հրապարակման առնչությամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականի հոկտեմբերի 1-ին «Յուտաքսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։ Ընկերությունը «Utaxi» ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ամենամատչելի տաքսին Երևանում, ամենացածր սակագները դեպի մարզեր, անհավատալի՞ է, ներբեռնիր և համոզվիր» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ պատվեր գրանցելիս որոշ դեպքերում «Utaxi» հավելվածում առաջարկվող գներն ամենամատչելին չեն։ […]