Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել տոմատի մածուկ արտադրող և ներմուծող մի շարք տնտեսավարողների նկատմամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքների շրջանառության ոլորտում:

«ROYAL», «ARTFOOD», «ANTARI», «ՄԱՊ», «YAN», «NAYIRI FOOD», «КУХМАСТЕР», «Արարատ Քենինգ ֆեքթըրի», «Արարատի Սննդի Կոմբինատ», «PRIMO» անվանումներով տոմատի մածուկների առնչությամբ խախտումներ չեն հայտնաբերվել:

Միաժամանակ, վերահսկողական միջոցառումների արդյունքում հարուցվել են թվով 12 վարույթներ, որոնց արդյունքում 10 վարույթներով պատասխանողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար, իսկ 2 վարույթներ դեռևս գտնվում են քննության փուլում։

Վարույթներով արձանագրվել է, որ «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքները չեն համապատասխանել Տոմատային խտացրած մթերքների ընդհանուր տեխնիկական պայմանների միջպետական ստանդարտին (ԳՕՍՏ 3343-2017) և Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 880 որոշմամբ ընդունված «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգին։ Մասնավորապես, այդ ապրանքներում պակաս է եղել լուծված չոր նյութերի զանգվածային մասը և/կամ ավել է եղել քլորիդների զանգվածային մասը:

Այդ ապրանքներն են՝

  • «Домашние секреты»
  • «AS FOOD »
  • «MAYRIK FOOD »
  • « MG FOOD »
  • «Эко Солт»
  • «RAGMAK »
  • «Сеньор Помидор»
  • «SHAPARAK »
  • «VILFOOD »
  • «Green Land »
  • «Кубанские просторы»

Որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով.


https://ef.competition.am/api/decision/8A55717F-2A17-49A9-A41F-7137224600F2/download

https://ef.competition.am/api/decision/5913CD1D-B9CE-4F44-832C-DC14C6A9C35D/download
https://ef.competition.am/api/decision/822CB660-5A9D-472F-8416-4C9FE3A1FD09/download

https://ef.competition.am/api/decision/53C8BCBD-12D2-4FB6-9450-8824A8B6E7BB/download
https://ef.competition.am/api/decision/C49C367C-717F-4733-B49A-B8DA66030A48/download
https://ef.competition.am/api/decision/B823E7AD-4055-4342-91BB-132B66A6DB8C/download
https://ef.competition.am/api/decision/7F3D3997-415F-4F86-9193-2182621D5851/download
https://ef.competition.am/api/decision/35B851BB-5643-4365-A97A-25849CAE7F52/download
https://ef.competition.am/api/decision/763E8FB3-599E-4302-89E7-6DCB561A0BDB/download
https://ef.competition.am/api/decision/BA3CF120-9486-445B-9111-04EFAEA1B268/download