Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների փուլում.ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի (ICPEN) համաժողովի երրորդ օրը մասնակցել է «Սպառողների շահերի պաշտպանության մարմինների արդյունավետություն» թեմայով քննարկմանը։ «Ներկայումս Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում, երկրի ազգային օրենսդրությունը, ներառյալ սպառողների պաշտպանության ոլորտին առնչվող կարգավորումները, ներդաշնակեցվում են ԵՄ օրենսդրության հետ, ինչը ռազմավարական քայլ է […]

ՄՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել տոմատի մածուկ արտադրող և ներմուծող մի շարք տնտեսավարողների նկատմամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Տոմատի մածուկ» անվանումով ապրանքների շրջանառության ոլորտում: «ROYAL», «ARTFOOD», «ANTARI», «ՄԱՊ», «YAN», «NAYIRI FOOD», «КУХМАСТЕР», «Արարատ Քենինգ ֆեքթըրի», «Արարատի Սննդի Կոմբինատ», «PRIMO» անվանումներով տոմատի մածուկների առնչությամբ խախտումներ չեն հայտնաբերվել: Միաժամանակ, վերահսկողական միջոցառումների արդյունքում հարուցվել են թվով 12 վարույթներ, որոնց արդյունքում 10 վարույթներով պատասխանողների նկատմամբ պատասխանատվության միջոցներ են կիրառվել՝ հասարակության […]