Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Անդրսահմանային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման թեմայով նիստ և հանդիպում բիզնես համայնքի հետ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում

Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի «Անդրսահմանային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման զարգացման ուղղությունները և իրավակիրառ պրակտիկան» թեմայով նիստ:

Նիստին մասնակցել են ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի, Եվրասիական տնտեսական միության դատարանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի մրցակցային/հակամենաշնորհային մարմինների ներկայացուցիչները:
Նիստին որպես խոսնակ հանդես է եկել ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանը, ով անդրադարձել է բանակցային ուժեղ դիրքի ինստիտուտին, չարաշահման հիմնական դրսևորումներին և այդ ուղղությամբ Հայաստանի մրցակցային մարմնի իրավակիրառ փորձին :

Բանախոսները ներկայացրել են նաև մրցակցության գործերի վերաբերյալ ԵԱՏՄ դատարանի իրավական դիրքորոշումներին, ԵԱՏՄ շուկաներում մրցակցության ազդեցությունների կանխարգելման «գորշ գոտիների» առկայությանը, էլեկտրոնային հարթակների գործունեության վերաբերյալ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտության և այլ հարցերի շուրջ իրենց փորձն ու տեսակետները:

Համաժողովի շրջանակում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աջակցությամբ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկը կազմակերպել էր նաև հանրային ընդունարան գործարար համայնքի համար:

Հանրային ընդունարանը ԵԱՏՄ բիզնես հանրության հետ ուղիղ երկխոսության բաց հարթակ է, որի շրջանակում ներկայացվում են ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում մրցակցության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները, քննարկվում են բիզնեսին հուզող խնդրահարույց հարցերը և դրանց լուծման ուղիները: