Թվային տեխնոլոգիաներն արագորեն մտան բոլորիս կյանք։ Այսօր հնարավոր է բջջային հեռախոսի միջոցով թե՛ գնումներ կատարել, թե՛ ճանապարհորդություններ պլանավորել և ընդհանրապես հասանելիություն ունենալ բազմաթիվ ծառայությունների և համաշխարհային շուկաների:
Սակայն թվային հարթակները նոր մարտահրավերներ և ռիսկեր են ստեղծել մրցակցային մարմինների համար ամբողջ աշխարհում՝ փոխելով ավանդական շուկաներում գործող խաղի կանոնները: