Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Մրցակցությունը հայկական թվային շուկաներում՝ քննարկում ԱՄՆ առևտրի դեպարտամենտի CLDP ծրագրի, ՄՊՀ-ի և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ


Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ համագործակցությամբ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) շրջանակում մշակվել է էլեկտրոնային հարթակներին առնչվող ՀՀ օրենսդրության և կիրարկման խնդիրների վերլուծության (GAP analisys) վերաբերյալ զեկույց:

Փաստաթղթում բարձրացված հիմնահարցերին անդրադառնալու նպատակով սեպտեմբերի 16-18-ը Երևանում անցկացվել է քննարկում՝ ծրագրի փորձագետների, ՄՊՀ-ի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՄՊՀ անդամ Շուշան Սարգսյանն իր խոսքում շեշտել է, որ ՄՊՀ-ն ուշադրության կենտրոնում է պահում թվային շուկաներին առնչվող հարցերը, առկա են իրականացված վարույթներ, ոլորտային ուսումնասիրություններ: Ավանդական շուկաների համեմատությամբ թվային շուկաներն ընդգծված առանձնահատկություններ ունեն, որոնց համապատասխան կարգավորումների նախատեսումը օրակարգային է մրցակցային մարմինների համար ամբողջ աշխարհում: Ի դեպ, այդ ուղղությամբ մասնագիտական տեսակետներն ու մոտեցումներն առանցքային հարցերի շուրջ հաճախ միանշանակ չեն:

Միջոցառման երեք օրերի ընթացքում մասնակիցներն ակտիվ քննարկումներ են ունեցել թվային շուկաներում մրցակցային իրավախախտումների վերաբերյալ, ներկայացվել են ԱՄՆ, ԵՄ և ՀՀ փորձի ուշագրավ օրինակներ: