Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ-ն երկու տնտեսավարողի կողմից «LEE» ապրանքային նշաններով շոկոլադե կոնֆետների իրացումը որակել է շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշումներով անհատ ձեռնարկատերեր Մկրտիչ Մկրտչյանի և Մակի Մուրատյանի կողմից «LEE» բառը պարունակող ապրանքային նշանների օգտագործումը որակվել է որպես շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն, որի համար նրանց նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ:

Հանձնաժողովն արձանագրել է, որ «LEE Chocolate» կոնֆետները ներմուծվել, ՀՀ-ում իրացվել և հայ սպառողին հայտնի են 2005-2006 թվականներից, արտադրվում են Սիրիայի Հանրապետության Հալեպ քաղաքում գործող «Լիի» մայր գործարանի կողմից 1900-ական թվականներից «LEE Choc Chocolate, Since 1947» մակնշմամբ:

Հարուցված վարույթների շրջանակներում պարզ է դարձել, որ վերը նշված տնտեսավարողները ՀՀ-ում իրացրել են «LEE» ապրանքային նշանով շոկոլադե կոնֆետներ՝ չունենալով թույլտվություն «Լիի» մայր գործարանի կողմից և սպառողների մոտ առաջացնելով շփոթություն:

Միաժամանակ, տեղական շուկայում առկա են նաև հայկական արտադրության «LEEDeluxe» մակնշմամբ կոնֆետներ, որոնք սկսել են արտադրվել և իրացվել 2013-2014 թթ.-ից «Լիի Շոկոլադ», հետագայում «Լիի Դելյուքս» ՍՊԸ-ների կողմից:

Նշենք, որ ԱՁ Մ. Մուրատյանը դադարեցրել է «LEE» ապրանքային նշանով շոկոլադի ներմուծումն ու իրացումը, միաժամանակ ԱՁ Մ. Մկրտչյանին տրվել է հանձնարարական դադարեցնելու «LEE» բառը պարունակող ապրանքային նշանների ցանկացած եղանակով օգտագործումը, այդ թվում՝ այդ ապրանքներն այլ տնտեսավարողների միջոցով իրացնելու դեպքում հանձնարարվել է դրանք գրավոր հետ կանչել:

Որոշումները հասանելի են հետևյալ հղումներով.

https://ef.competition.am/api/decision/24E59C92-21C9-41C1-A60D-C097A9DF4756/download
https://ef.competition.am/api/decision/B7D1FDEC-FF50-419F-8328-78FD57BCC1FF/download