Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Ակնկալվում է փորձագետից իրականացնել Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող կամ մենաշնորհ դիրքի չարաշահումների բացահայտման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ, ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման, այդ դիրքի փաստացի կամ հնարավոր չարաշահումների բացահայտմանն ուղղված ուսումնասիրություններ և վերլուծություններ, դրանց կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև մենաշնորհ կամ գերիշխող դիրքին առնչվող, Օրենքով նախատեսված այլ գործառույթներ, մասնակցել տնտեսական գործունեության համակարգման բացահայտմանն ուղղված ուսումնասիրություններին և վերլուծություններին, դրանց կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև տնտեսական գործունեության համակարգմանն առնչվող՝ Օրենքով նախատեսված այլ գործառույթներին, մասնակցել գների մոնիթորինգին, իրականացնել Բաժնի իրավասությունների սահմաններում տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նախատեսվող պատասխանատվության միջոցի կիրառման, պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման և պատասխանատվության միջոցի չափի նվազեցման և մեծացման վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացումը, մասնակցել Բաժնի իրավասությունների սահմաններում առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի և այլ գրությունների նախապատրաստման աշխատանքներին, իրականացնել Բաժնի իրավասություններին առնչվող ստուգման, դիտանցման, հսկիչ գնման, արտաքին դիտման և մշտադիտարկման, ուսումնասիրությունների աշխատանքները, դրանց վերաբերյալ տեղեկանքների, տեղեկությունների և առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերի հաշվառումը, իրականացնել Բաժնի իրավասությունների սահմաններում Հանձնաժողովի գործառույթների կատարումն ապահովելու նպատակով տնտեսավարող սուբյեկտներից, պետական մարմիններից և դրանց պաշտոնատար անձանցից տեղեկատվության հավաքագրման, մշակման աշխատանքները, մասնակցել Բաժնի իրավասությունների սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց դիմումներով բարձրացված հարցերի վերաբերյալ պատասխանների պատրաստման, խորհրդատվության տրամադրման աշխատանքներին, մասնակցել Բաժնի իրավասությունների սահմաններում իրականացված ուսումնասիրությունների, հետազոտությունների, վերլուծությունների և կատարված այլ աշխատանքների արդյունքում Հանձնաժողովի քննարկմանը համապատասխան որոշումների նախագծերի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի նախապատրաստմանն ու ներկայացմանը, իրականացնել Բաժնի իրավասությունների սահմաններում հակամրցակցային համաձայնությունների բացահայտմանն ուղղված ուսումնասիրություններ և վերլուծություններ, դրանց կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների կատարման աշխատանքներ։
Կանոնադրությամբ նախատեսված՝ Բաժնի գործառույթների իրականացման համար անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքների կատարում։
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
• բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտություն կամ կառավարում կամ շուկայագիտություն (մարքեթինգ) մասնագիտությամբ ․
• հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում․
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
• դիմում
• տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմ(ների), վկայական(ների) պատճենները և բնօրինակները
• արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական
• հայտարարություն՝ նշված սահմանափակումների բացակայության մասին
• մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի
• անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 11.09․2024 թ.
Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։
Աշխատանքի վայրը՝ ք. Երևան Տիգրան Մեծի 4 շենք, հեռ. 060-830-840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am։