Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում (հասցե՝ Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ) տեղի կունենա հանդիպում սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կվարի ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
Թեման՝ ՀԿ-ների դերը սպառողների շահերի պաշտպանության նոր բարեփոխումների համատեքստում
Միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև ճեպազրույց: Հրավիրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին՝ լուսաբանելու միջոցառումը: Խնդրում ենք ներկայանալ լրագրողի վկայականով: