Հիմնական գործառույթները՝
- ապահովում է ոլորտային ուսումնասիրությունների իրականացումը և դրա շրջանակում համապատասխան աշխատանքների իրականացումը.
- ապահովում է տնտեսվարող սուբյեկտներից, պետական մարմիններից և դրանց պաշտոնատար անձանցից տեղեկատվության հավաքագրումը և մշակումը.
- ապահովում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի շրջանակներում ապրանքային շուկաների մրցակցային միջավայրի գնահատմանն ուղղված առաջարկների ներկայացումը.
- ապահովում է ոլորտային ուսումնասիրության շրջանակում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը.
- ապահովում է Հանձնաժողովի այլ կառուցվածքային ստորաբաժանումների վարույթների իրականացման համար անհրաժեշտ տնտեսական վերլուծությունների իրականացումը.
- ապահովում է տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված ակտերի, այլ փաստաթղթերի, տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը հակասելու վերաբերյալ եզրակացությունների պատրաստման աշխատանքների, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը՝ համագործակցելով այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ.
- ապահովում է վարչական վարույթ հարուցելու, ստուգում, դիտանցում, հսկիչ գնում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացումը․
- ապահովում է տնտեսավարող սուբյեկտների գործունեության վայրերում (այդ թվում` առևտրի օբյեկտներում) դիտանցման, հսկիչ գնման և ստուգման իրականացման և դրանց արդյունքների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում արձանագրություն կազմման աշխատանքները.
- ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց դիմումներով բարձրացված հարցերի վերաբերյալ պատասխանների պատրաստումը, խորհրդատվության տրամադրումը.
- ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում իրականացված ուսումնասիրությունների, հետազոտությունների, վերլուծությունների և կատարված այլ աշխատանքների արդյունքում Հանձնաժողովի քննարկմանը համապատասխան որոշումների նախագծերի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի նախապատրաստումը և ներկայացումը.
- ապահովում է Բաժնի իրավասությունների իրականացման համար անհրաժեշտ հրամանների նախագծերի, ակտերի, տեղեկանքների և այլ փաստաթղթերի նախապատրաստման ու ներկայացման աշխատանքների կատարումը.
- ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում օրենքի դրույթներից բխող անհրաժեշտ մեթոդաբանության, տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող իրավական ակտերի նախագծերի, դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման աշխատանքներին օժանդակելը, այդ ակտերի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը.
- ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում աշխատակիցների՝ Եվրասիական տնտեսական միության նորմատիվ իրավական ակտերում, այլ միջազգային փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված աշխատանքներին, այդ կապակցությամբ կազմակերպված և այլ տեսակոնֆերանսներին մասնակցության ապահովումը և դրանց շրջանակում առաջարկությունների և դիտողությունների ներկայացումը.
- ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում աշխատակիցների մասնակցությունը տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող Եվրասիական տնտեսական միության օրենսդրության խախտման դեպքերով իրականացվող վարույթներին, այդ կապակցությամբ կազմակերպված և այլ տեսակոնֆերանսներին առաջարկությունների և դիտողությունների ներկայացումը.
- ապահովում է Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի համապատասխան անդամի, գլխավոր քարտուղարի` Բաժնի իրավասություններից և գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերի, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ստորագրման ներկայացումը.
- ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում եզրակացությունների նախագծերի մշակումը՝ համագործակցելով կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.
- ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում Հանձնաժողովում կազմավորված, ինչպես նաև միջգերատեսչական աշխատանքային խմբերի աշխատանքներին մասնակցությունը.
- ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում միջազգային համապատասխան փորձի վերաբերյալ ուսումնասիրությունների և իրավիճակային վերլուծությունների պարբերաբար իրականացումը.
- ապահովում է քաղաքականության մշակման նպատակով Բաժնի իրավասությանը վերաբերող հարցերի առնչությամբ Հանձնաժողովի քաղաքականության մշակման և մեթոդաբանության բաժնին առաջարկությունների ներկայացումը.
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- Կրթություն.
| 1 | Ուղղություն | ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
| 2 | Ոլորտ | ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
| 3 | Ենթաոլորտ | Միջոլորտային մասնագիտություններ | Տնտեսագիտություն |
| 4 | Մասնագիտություն | Ագրոէկոնոմիկա |
Կամ
| 1 | Ուղղություն | ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ,ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ |
Կամ
| 1. | Ուղղություն | ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
| 2. | Ոլորտ | ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ |
- Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ իրավունքի կամ ֆինանսավարկային կամ մաթեմատիկայի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ։
- Սահմանադրության, Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, «Հանրային ծառայության մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի, «Գնումների մասին» օրենքի իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
- Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում։
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։
Ընտրություն կատարելու եղանակը` փաստաթղթերի ուսումնասիրություն։
Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ 06.11.2024 թ.։
Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 29.08.2024 թ.
Աշխատավարձի չափը՝ 322816 ՀՀ դրամ.
Աշխատանքի վայրը՝ ք.Երևան Տիգրան Մեծի 4 շենք, հեռ.060-830-840, էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am :
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում (ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները բնօրինակների հետ միասին.
- արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
- անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.30-13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել հեռ.060-830-840 (261):