Հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի գլխավոր իրավաբան (պաշտոնի ծածկագիր` 45-34.1-Մ1-1)

        Հիմնական գործառույթները՝ Իրականացնում է Հանձնաժողովի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից մշակված, ինչպես նաև պետական մարմինների կողմից Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավական կարծիքի տրամադրման աշխատանքները: Իրականացնում է Հանձնաժողովի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների, պետական մարմինների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բարձրացված իրավական գնահատական պահանջող՝ տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հարցերի վերաբերյալ դիրքորոշումների, […]

Հանձնաժողովի hամակենտրոնացումների, պետական օժանդակության գնահատման և շուկաների վերլուծության վարչության շուկաների վերլուծության բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր` 45-34․3-Ղ4-4)

Հիմնական գործառույթները՝ ապահովում է ոլորտային ուսումնասիրությունների իրականացումը և դրա շրջանակում համապատասխան աշխատանքների իրականացումը. ապահովում է տնտեսվարող սուբյեկտներից, պետական մարմիններից և դրանց պաշտոնատար անձանցից տեղեկատվության հավաքագրումը և մշակումը. ապահովում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի շրջանակներում ապրանքային շուկաների մրցակցային միջավայրի գնահատմանն ուղղված առաջարկների ներկայացումը. ապահովում է ոլորտային ուսումնասիրության շրջանակում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը. ապահովում է […]