Հանձնաժողովի hամակենտրոնացումների, պետական օժանդակության գնահատման և շուկաների վերլուծության վարչության շուկաների վերլուծության բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր` 45-34․3-Ղ4-4)
Հիմնական գործառույթները՝ ապահովում է Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող կամ մենաշնորհ դիրքի չարաշահումների բացահայտման ուղղությամբ համապատասխան աշխատանքները․ ապահովում է ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման, այդ դիրքի փաստացի կամ հնարավոր չարաշահումների բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունների և վերլուծությունների, դրանց կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև մենաշնորհ կամ գերիշխող […]
ՄՊՀ-ն «Գլոբբինգի/Globbing»-ի նկատմամբ նշանակել է շուրջ 53 մլն դրամի տուգանք՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար։ Մասնավորապես, Հանձնաժողովն արձանագրել է, որ• Չինաստանից ՀՀ օդային առաքումների համար «5-10 աշխատանքային օր» ժամկետ հայտարարելու պարագայում 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում Չինաստանից ՀՀ իրականացված օդային առաքումների ընդհանուր թվի առնվազն 26%-ն […]