Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ-ի հետևողական վերահսկողության շնորհիվ կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2020 թվականին ոլորտում լայնածավալ ուսումնասիրություն էր իրականացրել և պարզել էր, որ արտադրողները մակնշման միջոցով փորձել էին սպառողների մոտ թյուր տպավորություն ստեղծել, որ նրանք կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքների փոխարեն ձեռք են բերում կաթնային մթերքներ:

Հաջորդող տարիներին ՄՊՀ-ն հետևողականորեն ուշադրության կենտրոնում է պահել ոլորտը, ինչը ունեցել է իր դրական ազդեցությունը։

2023 թվականին իրականացրած ուսումնասիրության արդյունքում ստուգված թվով 18 ապրանքներից միայն մեկի մասով է հայտնաբերվել խախտման դեպք։