Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել ՄՊՀ

Արդեն իսկ մարվել է 850 մլն դրամի պարտք, հարուցվել են վարույթներ 8 ընկերությունների նկատմամբ

2024 թվականի փետրվարին ընդունվել և մայիսի 6-ից ուժի մեջ են մտել նոր օրենսդրական կարգավորումներ, որոնց համաձայն գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, եթե վերջինս չի կատարում գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումները 30 օրացուցային օրվա ընթացքում:
Օրենքի ընդունումից հետո գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ մարվել է 850 մլն դրամի պարտք, հարուցվել են վարույթներ 8 տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ պարտավորությունների չկատարման մասով։
Հորդորում ենք գյուղացիական տնտեսություններին, որոնք գյուղատնտեսական արտադրանք են մատակարարել ընկերություններին և 30 օրացուցային օրվա ընթացքում չեն ստացել դրանց դիմաց իրենց հասանելիք վճարումները, դիմել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով:
Խախտումների մասին հաղորդումները կարող են ներկայացվել առցանց՝ www.competition.am կայքի միջոցով, info@competition.am էլ. փոստի հասցեով, ինչպես նաև թղթային տարբերակով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 830 840, ներքին՝ 203, հեռախոսահամարով: