Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Հանձնաժողովի hամակենտրոնացումների, պետական օժանդակության գնահատման և շուկաների վերլուծության վարչության շուկաների վերլուծության բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր` 45-34․3-Ղ4-4)

Հիմնական գործառույթները՝

  1. ապահովում է Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող կամ մենաշնորհ դիրքի չարաշահումների բացահայտման ուղղությամբ համապատասխան աշխատանքները․ 
  2. ապահովում է ապրանքային շուկայում տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման, այդ դիրքի փաստացի կամ հնարավոր չարաշահումների բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունների և վերլուծությունների, դրանց կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև մենաշնորհ կամ գերիշխող դիրքին առնչվող, Օրենքով նախատեսված այլ գործառույթների իրականացումը․
  3. ապահովում է տնտեսական գործունեության համակարգման բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունների և վերլուծությունների, դրանց կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև տնտեսական գործունեության համակարգմանն առնչվող՝ Օրենքով նախատեսված այլ գործառույթների իրականացումը, բացառությամբ՝ աճուրդների, սակարկությունների, գնումների կամ մրցույթների ժամանակ գների բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը․
  4. ապահովում է տնտեսավարող սուբյեկտի բանակցային ուժեղ դիրքի որոշման, այդ դիրքի հնարավոր չարաշահումների բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունների և վերլուծությունների, դրանց կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև բանակցային ուժեղ դիրքին առնչվող՝ Օրենքով նախատեսված այլ գործառույթների իրականացումը. 
  5. ապահովում է պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի արգելման աշխատանքները՝ բացառությամբ պետական գնումներին առնչվող դեպքերի.
  6. ապահովում է գների մոնիթորինգը իրականացնումը․
  7. ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նախատեսվող պատասխանատվության միջոցի կիրառման, պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման և պատասխանատվության միջոցի չափի նվազեցման վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացումը.
  8. ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի և այլ գրությունների մշակումը և նախապատրաստումը.
  9. ապահովում է Բաժնի իրավասություններին առնչվող առնչվող ստուգման, հսկիչ գնման, դիտանցման, մշտադիտարկման, ուսումնասիրությունների իրականացումը և դրանց վերաբերյալ տեղեկանքների, տեղեկությունների և առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերի հաշվառման իրականացումը․
  10. ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում Հանձնաժողովի գործառույթների կատարումն ապահովելու նպատակով տնտեսավարող սուբյեկտներից, պետական մարմիններից և դրանց պաշտոնատար անձանցից տեղեկատվության հավաքագրման, մշակման աշխատանքների իրականացումը․ 
  11. ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում սոցիոլոգիական հարցումների, վիճակագրական տվյալների հավաքագրման և ամփոփման աշխատանքների իրականացումը․
  12. ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում վարչական վարույթի հարուցման և իրականացման աշխատանքների կատարումը.
  13. ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, սահմանված ժամկետում որոշումների չկատարման դեպքում համապատասխան միջոցառումների ձեռնարկումը՝ համագործակցելով կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ․
  14. ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց դիմումներով բարձրացված հարցերի վերաբերյալ պատասխանների պատրաստման, խորհրդատվության տրամադրման աշխատանքները․
  15.  ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում ուսումնասիրությունների, հետազոտությունների, վերլուծությունների և կատարված այլ աշխատանքների արդյունքում Հանձնաժողովի քննարկմանը համապատասխան որոշումների նախագծերի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի նախապատրաստման ու ներկայացման աշխատանքները․
  16. ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում Օրենքի դրույթներից բխող անհրաժեշտ մեթոդաբանության, տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող իրավական ակտերի նախագծերի, դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման աշխատանքներին օժանդակելը, այդ ակտերի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը.
  17. ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում Եվրասիական տնտեսական միության նորմատիվ իրավական ակտերում, այլ միջազգային փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված աշխատանքները, մասնակցում է այդ կապակցությամբ կազմակերպված և այլ տեսակոնֆերանսներին և դրանց շրջանակում առաջարկությունների և դիտողությունների ներկայացումը․
  18. ապահովում է Բաժնի աշխատակիցների մասնակցությունը տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող Եվրասիական տնտեսական միության օրենսդրության խախտման դեպքերով իրականացվող վարույթներին, այդ կապակցությամբ կազմակերպված և այլ տեսակոնֆերանսներին, դրանց շրջանակում առաջարկությունների և դիտողությունների ներկայացումը․
  19.  ապահովում է Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի համապատասխան անդամի, գլխավոր քարտուղարի՝ Բաժնի առջև դրված իրավասություններից և գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերի, այլ փաստաթղթերի նախապատրաստումը և ստորագրման ներկայացումը. 
  20. ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում եզրակացությունների նախագծերի մշակումը՝ համագործակցելով կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.
  21. ապահովում է Բաժնի աշխատակիցների մասնակցությունը Բաժնի իրավասությունների սահմաններում Հանձնաժողովում կազմավորված, ինչպես նաև միջգերատեսչական աշխատանքային խմբերի աշխատանքներին․
  22. ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում միջազգային համապատասխան փորձի վերաբերյալ ուսումնասիրությունների և իրավիճակային վերլուծությունների իրականացումը.
  23. ապահովում է հակամրցակցային համաձայնությունների բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունների և վերլուծությունների, դրանց կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների կատարման աշխատանքները.
  24. ապահովում է քաղաքականության մշակման նպատակով Բաժնի իրավասությանը վերաբերող հարցերի առնչությամբ Հանձնաժողովի քաղաքականության մշակման և մեթոդաբանության բաժնին առաջարկությունների ներկայացման աշխատանքները.

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` 

  1. Կրթություն.
1ՈւղղությունՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2ՈլորտՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3ԵնթաոլորտՄիջոլորտային մասնագիտություններՏնտեսագիտություն
4ՄասնագիտությունԱգրոէկոնոմիկա 

Կամ

1ՈւղղությունԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ,ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

Կամ

1.ՈւղղությունԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2.ՈլորտՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ իրավունքի կամ ֆինանսավարկային կամ մաթեմատիկայի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ։
  • Սահմանադրության, Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, «Հանրային ծառայության մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի, «Գնումների մասին» օրենքի իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
  • Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում։
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Ընտրություն կատարելու եղանակը` փաստաթղթերի ուսումնասիրություն։

Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ 1908.2024 թ.։

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 25.07.2024 թ.

Աշխատավարձի չափը՝ 322816 ՀՀ դրամ.

Աշխատանքի վայրը՝ ք.Երևան Տիգրան Մեծի 4 շենք, հեռ.060-830-840, էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am :

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • Դիմում (ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները բնօրինակների հետ միասին.
  • արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
  • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.30-13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել հեռ.060-830-840 (261):