Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մրցակցության վերահսկողության վարչության հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնում փորձագետ ներգրավելու համար

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Ակնկալվում է փորձագետից իրականացնել Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի շրջանակում տնտեսավարող սուբյեկտների կողմից հակամրցակցային համաձայնությունների բացահայտման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ, մասնակցել հակամրցակցային համաձայնությունների բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունների և վերլուծությունների, դրանց կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև հակամրցակցային համաձայնություններին առնչվող՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) նախատեսված այլ գործառույթներ, մասնակցել տնտեսական գործունեության համակարգման բացահայտմանն ուղղված ուսումնասիրություններ և վերլուծություններ, դրանց կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումներին, որոնք առնչվում են աճուրդների, սակարկությունների, գնումների կամ մրցույթների ժամանակ գների բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը, մասնակցել պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ բացահայտմանն ու կանխմանն ուղղված միջոցառումներին, որոնք առնչվում են պետական գնումների իրականացմանը, իրականացնել պետական գնումների շրջանակում հնարավոր հակամրցակցային համաձայնությունների, տնտեսական գործունեության համակարգումների բացահայտման, կանխարգելման և վերացման նպատակով ուսումնասիրություններ, իրականացնել Բաժնի իրավասությունների սահմաններում տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների համար նախատեսվող պատասխանատվության միջոցի կիրառման, պատասխանատվության միջոցի կիրառումից ազատման և պատասխանատվության միջոցի չափի նվազեցման և մեծացման վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացումը, մասնակցել Բաժնի իրավասությունների սահմաններում առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի և այլ գրությունների նախապատրաստման աշխատանքներին, իրականացնել Բաժնի իրավասություններին առնչվող ստուգման, դիտանցման, հսկիչ գնման, արտաքին դիտման և մշտադիտարկման, ուսումնասիրությունների աշխատանքները, դրանց վերաբերյալ տեղեկանքների, տեղեկությունների և առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերի հաշվառումը, իրականացնել Բաժնի իրավասությունների սահմաններում Հանձնաժողովի գործառույթների կատարումն ապահովելու նպատակով տնտեսավարող սուբյեկտներից, պետական մարմիններից և դրանց պաշտոնատար անձանցից տեղեկատվության հավաքագրման, մշակման աշխատանքները, մասնակցել Բաժնի իրավասությունների սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց դիմումներով բարձրացված հարցերի վերաբերյալ պատասխանների պատրաստման, խորհրդատվության տրամադրման աշխատանքներին, մասնակցել Բաժնի իրավասությունների սահմաններում իրականացված ուսումնասիրությունների, հետազոտությունների, վերլուծությունների և կատարված այլ աշխատանքների արդյունքում Հանձնաժողովի քննարկմանը համապատասխան որոշումների նախագծերի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի նախապատրաստմանն ու ներկայացմանը, իրականացնել Բաժնի իրավասությունների սահմաններում տնտեսավարող սուբյեկտների կողմից գերիշխող կամ մենաշնորհ դիրքի չարաշահումների բացահայտման ուղղված ուսումնասիրություններ և վերլուծություններ, դրանց կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների կատարման աշխատանքներ։

Կանոնադրությամբ նախատեսված՝ Բաժնի գործառույթների իրականացման համար անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ աշխատանքների կատարում։

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտություն կամ կառավարում կամ շուկայագիտություն /Մարքեթինգ/ մասնագիտությամբ․
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում․
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմ(ների), վկայական(ների) պատճենները և բնօրինակները
  • արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական
  • հայտարարություն՝ նշված սահմանափակումների բացակայության մասին
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի
  • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 12.07.2024 թ.

Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան Տիգրան Մեծի 4 շենք, հեռ. 060-830-840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am։