Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Հանձնաժողովի hամակենտրոնացումների, պետական օժանդակության գնահատման և շուկաների վերլուծության վարչության շուկաների վերլուծության բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր` 45-34․3-Ղ4-4)

Հիմնական գործառույթները՝

  1. ապահովում է ոլորտային ուսումնասիրությունների իրականացումը և դրա շրջանակում համապատասխան աշխատանքների իրականացումը.
  2. ապահովում է տնտեսվարող սուբյեկտներից, պետական մարմիններից և դրանց պաշտոնատար անձանցից տեղեկատվության հավաքագրումը և մշակումը.
  3. ապահովում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի շրջանակներում ապրանքային շուկաների մրցակցային միջավայրի գնահատմանն ուղղված առաջարկների ներկայացումը.
  4. ապահովում է ոլորտային ուսումնասիրության շրջանակում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը.
  5. ապահովում է Հանձնաժողովի այլ կառուցվածքային ստորաբաժանումների վարույթների իրականացման համար անհրաժեշտ տնտեսական վերլուծությունների իրականացումը.
  6. ապահովում է տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված ակտերի, այլ փաստաթղթերի, տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը հակասելու վերաբերյալ եզրակացությունների պատրաստման աշխատանքների, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը՝ համագործակցելով այլ կառուցվածքային ստորաբաժանումների հետ.
  7. ապահովում է վարչական վարույթ հարուցելու, ստուգում, դիտանցում, հսկիչ գնում, արտաքին դիտում և մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը, իսկ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացումը․
  8. ապահովում է տնտեսավարող սուբյեկտների գործունեության վայրերում (այդ թվում` առևտրի օբյեկտներում) դիտանցման, հսկիչ գնման և ստուգման իրականացման և դրանց արդյունքների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում արձանագրություն կազմման աշխատանքները.
  9. ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց դիմումներով բարձրացված հարցերի վերաբերյալ պատասխանների պատրաստումը, խորհրդատվության տրամադրումը.
  10. ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում իրականացված ուսումնասիրությունների, հետազոտությունների, վերլուծությունների և կատարված այլ աշխատանքների արդյունքում Հանձնաժողովի քննարկմանը համապատասխան որոշումների նախագծերի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի նախապատրաստումը և ներկայացումը.
  11. ապահովում է Բաժնի իրավասությունների իրականացման համար անհրաժեշտ հրամանների նախագծերի, ակտերի, տեղեկանքների և այլ փաստաթղթերի նախապատրաստման ու ներկայացման աշխատանքների կատարումը.
  12. ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում օրենքի դրույթներից բխող անհրաժեշտ մեթոդաբանության, տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող իրավական ակտերի նախագծերի, դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների մշակման աշխատանքներին օժանդակելը, այդ ակտերի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը.
  13. ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում աշխատակիցների՝ Եվրասիական տնտեսական միության նորմատիվ իրավական ակտերում, այլ միջազգային փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված աշխատանքներին, այդ կապակցությամբ կազմակերպված և այլ տեսակոնֆերանսներին մասնակցության ապահովումը և դրանց շրջանակում առաջարկությունների և դիտողությունների ներկայացումը.
  14. ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում աշխատակիցների մասնակցությունը տնտեսական մրցակցության ոլորտին առնչվող Եվրասիական տնտեսական միության օրենսդրության խախտման դեպքերով իրականացվող վարույթներին, այդ կապակցությամբ կազմակերպված և այլ տեսակոնֆերանսներին առաջարկությունների և դիտողությունների ներկայացումը.
  15. ապահովում է Հանձնաժողովի նախագահի, Հանձնաժողովի համապատասխան անդամի, գլխավոր քարտուղարի` Բաժնի իրավասություններից և գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերի, այլ փաստաթղթերի նախապատրաստումը, ստորագրման ներկայացումը.
  16. ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում եզրակացությունների նախագծերի մշակումը՝ համագործակցելով կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.
  17. ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում Հանձնաժողովում կազմավորված, ինչպես նաև միջգերատեսչական աշխատանքային խմբերի աշխատանքներին մասնակցությունը.
  18. ապահովում է Բաժնի իրավասությունների սահմաններում միջազգային համապատասխան փորձի վերաբերյալ ուսումնասիրությունների և իրավիճակային վերլուծությունների պարբերաբար իրականացումը.
  19. ապահովում է քաղաքականության մշակման նպատակով Բաժնի իրավասությանը վերաբերող հարցերի առնչությամբ Հանձնաժողովի քաղաքականության մշակման և մեթոդաբանության բաժնին առաջարկությունների ներկայացումը.

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` 

  1. Կրթություն.
1ՈւղղությունՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2ՈլորտՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
3ԵնթաոլորտՄիջոլորտային մասնագիտություններՏնտեսագիտություն
4ՄասնագիտությունԱգրոէկոնոմիկա 

Կամ

1ՈւղղությունԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ,ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ

Կամ

1.ՈւղղությունԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2.ՈլորտՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության կամ իրավունքի կամ ֆինանսավարկային կամ մաթեմատիկայի բնագավառում՝ չորս տարվա աշխատանքային ստաժ։
  • Սահմանադրության, Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, «Հանրային ծառայության մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի, «Գնումների մասին» օրենքի իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
  • Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում։
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Ընտրություն կատարելու եղանակը` փաստաթղթերի ուսումնասիրություն։

Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ 06.11.2024 թ.։

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 12.07.2024 թ.

Աշխատավարձի չափը՝ 322816 ՀՀ դրամ.

Աշխատանքի վայրը՝ ք.Երևան Տիգրան Մեծի 4 շենք, հեռ.060-830-840, էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am :

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • Դիմում (ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները բնօրինակների հետ միասին.
  • արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
  • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.30-13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել հեռ.060-830-840 (261):