Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մրցակցության վերահսկողության վարչության հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնում փորձագետ ներգրավելու համար

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝ Ակնկալվում է փորձագետից իրականացնել Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի շրջանակում տնտեսավարող սուբյեկտների կողմից հակամրցակցային համաձայնությունների բացահայտման ուղղությամբ համապատասխան աշխատանքներ, մասնակցել հակամրցակցային համաձայնությունների բացահայտմանն ուղղված ուսումնասիրությունների և վերլուծությունների, դրանց կանխմանն ու վերացմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև հակամրցակցային համաձայնություններին առնչվող՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) նախատեսված այլ գործառույթներ, […]

Հանձնաժողովի hամակենտրոնացումների, պետական օժանդակության գնահատման և շուկաների վերլուծության վարչության շուկաների վերլուծության բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր` 45-34․3-Ղ4-4)

Հիմնական գործառույթները՝ ապահովում է ոլորտային ուսումնասիրությունների իրականացումը և դրա շրջանակում համապատասխան աշխատանքների իրականացումը. ապահովում է տնտեսվարող սուբյեկտներից, պետական մարմիններից և դրանց պաշտոնատար անձանցից տեղեկատվության հավաքագրումը և մշակումը. ապահովում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի շրջանակներում ապրանքային շուկաների մրցակցային միջավայրի գնահատմանն ուղղված առաջարկների ներկայացումը. ապահովում է ոլորտային ուսումնասիրության շրջանակում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացումը. ապահովում է […]