Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի գլխավոր իրավաբան (պաշտոնի ծածկագիր` 45-34.1-Մ1-1)

Հիմնական գործառույթները՝

  1. Իրականացնում է Հանձնաժողովի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից մշակված, ինչպես նաև պետական մարմինների կողմից Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավական կարծիքի տրամադրման աշխատանքները: Իրականացնում է Հանձնաժողովի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների, պետական մարմինների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բարձրացված իրավական գնահատական պահանջող՝ տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հարցերի վերաբերյալ դիրքորոշումների, այդ թվում՝ տնտեսական մրցակցության օրենսդրության դրույթների մեկնաբանման վերաբերյալ կարծիքների տրամադման աշխատանքները։ Իրականացնում է եզրակացությունների նախագծերի մշակման աշխատանքները։ Իրականացոնւմ է իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ, ներկայացում համապատասխան առաջարկություններ։ Իրականացում է Հանձնաժողովի որոշումների, եզրակացությունների, հատուկ կարծիքների, Հանձնաժողովի նախագահի, համապատասխան անդամի և գլխավոր քարտուղարի ստորագրմանը ներկայացվող հրամանների նախագծերի, այլ փաստաթղթերի, ինչպես նաև տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները։ Իրականացնում է Հանձնաժողովի մասնագիտական կառուցվածքային այլ ստորաբաժանումների կամ աշխատողների կողմից կազմված Հանձնաժողովի որոշումների, Հանձնաժողովի նախագահի և գլխավոր քարտուղարի ստորագրմանը ներկայացվող հրամանների նախագծերի, այլ փաստաթղթերի, ինչպես նաև Հանձնաժողով ներկայացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավական եզրակացությունների տրամադրումը, այդ թվում` նշագրման միջոցով։ Իրականացնում է Հանձնաժողովի կողմից իրավական ակտերի և ստորագրված պայմանագրերի փորձաքննության իրականացման հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով Հանձնաժողովի մասնագիտական կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ։ Իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց դիմումներով բարձրացված հարցերի պատասխանների պատրաստման, խորհրդատվության տրամադրման աշխատանքները։ Իրականացնում է օտարերկրյա պետություններում մրցակցության պաշտպանություն իրականացնող մարմինների գործունեության բնագավառում գործող օրենսդրական փաստաթղթերի հավաքագրման, վերլուծության, համապատասխան առաջարկների ներկայացման, դրա հետ կապված այլ աշխատանքները, օտարերկրյա իրավական ակտերի, իրավակիրառ փորձի համեմատական վերլուծությունը։ Իրականացնում է ՀՀ կառավարության նիստի, նախարարական կոմիտեների նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերի ուսումնասիրությունը և վերլուծությունը։

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` 

  1. Կրթություն.
1.ՈւղղությունԳործարարություն, վարչարարություն և իրավունք
2.ՈլորտԻրավունք
3.ԵնթաոլորտԻրավունք
4.Մասնագիտություն042101.00.6 իրավագիտություն կամ 042101.00.7 իրավագիտություն
  1. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ։
  2. Սահմանադրության, Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, «Հանրային ծառայության մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի, Քաղաքացիական օրենսգրքի, Հարկային օրենսդրության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
  3.  Անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում։
  4. Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Ընտրություն կատարելու եղանակը` փաստաթղթերի ուսումնասիրություն։

Նշված ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետն է՝ 1809.2024 թ.։

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 11.07.2024 թ.

Աշխատավարձի չափը՝ 322816 ՀՀ դրամ.

Աշխատանքի վայրը՝ ք.Երևան Տիգրան Մեծի 4 շենք, հեռ.060-830-840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am :

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • Դիմում (ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար  մասնագիտական գիտելիքների  և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների  բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել  տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները բնօրինակների հետ միասին.
  • արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր  և զորակոչային  տեղամասին կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք.
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
  • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով).

ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 9.30-13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել հեռ.060-830-840 (261):