Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Գեղամ Գևորգյան. ՄՊՀ լիազորությունները կընդլայնվեն՝ Հայաստանում սպառողների պաշտպանության առավել արդյունավետ և ընդգրկուն համակարգ ստեղծելու նպատակով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել Ժնևում ընթացող Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) Սպառողների շահերի պաշտպանության օրենքի ու քաղաքականության միջկառավարական խմբի նիստում:

ՄՊՀ նախագահը նշել է, որ ներկայում առանցքային աշխատանքներ են իրականացվում ընդլանելու հանձնաժողովի լիազորությունները՝ Հայաստանում սպառողների շահերի պաշտպանության առավել արդյունավետ և ընդգրկուն համակարգ ստեղծելու ուղղությամբ: Մասնավորապես, ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցվում է ԵՄ ստանդարտներին «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) մոնիթորինգի, իրականացման և հաղորդակցության համար» ծրագրի շրջանակում:

Այս համատեքստում նա ընդգծել է միջազգային գործընկերների՝ Միացյալ ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD), Սպառողների իրավունքների պաշտպանության և օրենքի կիրարկման միջազգային ցանցի (ICPEN), որի գործընկերն է դարձել ՄՊՀ-ն նախորդ տարի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հետ համագործակցությունը՝ սպառողների պաշտպանության միջազգային լավագույն փորձին համահունչ օրենսդրական կարգավորումներ մշակելու նպատակով: