Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Ի գիտություն լրատվամիջոցների

Հունիսի 18-ին ժամը՝ 10:00-ին, (գրանցումը՝ ժամը 9:30-ից) «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա «Մրցակցության խթանումը Հայաստանի շուկաներում. մասնավոր հատվածի զարգացումը» խորագրով աշխատաժողով, որին կմասնակցեն ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչներ, տնտեսավարողներ և այլն:

Միջոցառման շրջանակում տեղի կունենան պանելային քննարկումներ, որոնց կմասնակցեն ՀԲ-ի, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD), ԵՄ պատվիրակության, ՏՀԶԿ-ի (OECD), Հայաստանի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Վրաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները:

Աշխատաժողովը հանդիսանում է ամփոփիչ միջոցառում Համաշխարհային բանկի աջակցությամբ և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Տնտեսական կառավարում, բիզնես միջավայրի և ձեռնարկության արդյունավետություն» ծրագրի շրջանակում:

Միջոցառումը լուսաբանելու համար խնդրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին գրանցվել (հեռ.՝ 060 830 840 ներքին՝ 280, էլ. փոստ՝ press@competition.am), ինչպես նաև ներկայանալ լրագրողի վկայականով: