ՀՀ մրցակցային քաղաքականության առավել նշանակալի իրադարձությունները ներկայացվել են ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներն այսօր առցանց ձևաչափով մասնակցել են Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 56-րդ նիստին: Նիստի շրջանակում հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով: Մասնավորապես անդրադարձ է կատարվել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին, ոլորտային ուսումնասիրությունների […]