ՄՊՀ-ի և Գործարար ալիքի «Խաղի կանոնները» հաղորդման այս թողարկմանը սպառողների համար շատ կարևոր թեմա ենք առանձնացրել՝ հասարակության մոլորեցում ապրանքների վրա «էկո», «բիո» և նման մակնշումների միջոցով:
Ապրանքների վրա նման մակնշումների հանդիպելով՝ սպառողը ենթադրում է, որ ձեռք է բերում էկոլոգիապես մաքուր մթերք, սակայն դա ոչ միշտ է այդպես, ինչի մասին վկայում են նաև հանձնաժողովի հարուցած վարույթները:
Ո՞ր դեպքում տնտեսավարողը կարող է ապրանքը մակնշել որպես «էկոլոգիական», «էկոլոգիապես մաքուր», «բիոլոգիական» և այլն,
Ինչի՞ն ուշադրություն դարձնի սպառողը, որպեսզի թույլ չտա իրեն մոլորեցնել:
Հարցերի պատասխանները կգտնեք՝ դիտելով տեսանյութը