«էկո», «բիո» ապրաքներ և մոլորեցման փորձեր

ՄՊՀ-ի և Գործարար ալիքի «Խաղի կանոնները» հաղորդման այս թողարկմանը սպառողների համար շատ կարևոր թեմա ենք առանձնացրել՝ հասարակության մոլորեցում ապրանքների վրա «էկո», «բիո» և նման մակնշումների միջոցով: Ապրանքների վրա նման մակնշումների հանդիպելով՝ սպառողը ենթադրում է, որ ձեռք է բերում էկոլոգիապես մաքուր մթերք, սակայն դա ոչ միշտ է այդպես, ինչի մասին վկայում են նաև հանձնաժողովի հարուցած վարույթները: […]

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել «Ջիջի» ընկերության նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մայիսի 21-ին հարուցել է վարույթ «Ջիջի» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ՝ «gg» հավելվածի միջոցով անկանխիկ եղանակով պատվեր գրանցելիս ներկայացված արժեքը երթի ավարտին ավելացնելու, ինչպես նաև պատվերի ավարտի ժամանակ կոնկրետ գումար ներկայացնելու, սակայն դրանից ավել գումար գանձելու միջոցով դրսևորված հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։ Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը, […]