Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ-ն ընդհանուր շուրջ 750 մլն դրամով տուգանել է շահումով խաղերի ոլորտի խոշոր տնտեսավարողներին հովանոցային գովազդ իրականացնելու համար

        Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ««Դիջիթեյն», «Տոտո Սպորտ» ՍՊԸ-ներ, ««Նոա» ֆուտբոլային ակումբ» ՀԿ» անձանց խմբի նկատմամբ  նշանակել է  310 228 000 մլն դրամի չափով  և  ««Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ, «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ և «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ՍՊԸ» անձանց խմբի նկատմամբ՝   430 474 000  դրամի չափով տուգանք` անբարեխիղճ մրցակցության, մասնավորապես շահումով խաղերի հովանոցային գովազդ իրականացնելու  համար:

           Հարուցված վարույթների քննության արդյունքում պարզվել է, որ «Դիջիթեյն» և «Սոֆթ Կոնստրակտ» ընկերություններն իրենց պատկանող ապրանքային նշաններն օգտագործել են օրենքին հակասող ձևերով և եղանակներով, ինչպես նաև  արձանագրվել է փոխկապակցված ընկերությունների միջոցով այդ ընկերությունների ապրանքային նշաններին շփոթելու աստիճանի նման  ապրանքային նշանների և դրանց առանձին տարրերի, ֆիրմային անվանման օգտագործման դեպքեր: 

        Մասնավորապես հովանոցային գովազդն իրականացվել է սոցիալական ցանցերի էջերում,  հայտնի անձանց («ինֆլուենսերներ») կողմից արված գրառումներում,  վճարային տերմինալների գովազդային վահանակների վրա, գեղարվեստական ֆիլմերում և այլ միջոցներով:

        Հարկ է նշել, որ «Դիջիթեյն» և «Սոֆթ Կոնստրակտ» ընկերություններն ընդունել են իրենց վերագրվող իրավախախտման փաստը և համագործակցել Հանձնաժողովի հետ, այդ թվում` ներկայացնելով վարույթների համար էական նշանակություն ունեցող տվյալներ:

        Ընկերություններին տրվել է մեկամսյա ժամկետ՝ բացահայտված խախտումները շտկելու համար:

Հիշեցնենք, որ  «Տեսալսողական մեդիայի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներով նախատեսված են սահմանափակումներ շահումով խաղերի և վիճակախաղերի գովազդի իրականացման համար:

Հանձնաժողովի որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

https://ef.competition.am/api/decision/63A04289-CE29-43BB-B5F5-2CE6D6471C98/download

https://ef.competition.am/api/decision/FA83CA48-444C-4CA5-8B21-F90D145A3D57/download