Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը Iravaban.net-ի հետ զրույցում խոսել է ապրանքների գների որոշման և դրանցում ՄՊՀ-ի ներգրավվածության մասին։
Մարկոսյանի խոսքով՝ ՄՊՀ-ն ապրանքների գների հետ որևէ կապ չունի, այստեղ հարցը կարևորվում է մրցակցային համատեքստում՝ մասնավորապես այն դեպքերում, երբ տնտեսավարող սուբյեկտը ունի մենաշնորհ կամ գերիշխող դիրք։
Եթե տվյալ շուկայում չկա կենտրոնացվածություն, ապա բոլոր տնտեսավարող սուբյեկտները ազատ են՝ գնային քաղաքականությունը որոշելու։