Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները

Մայիսի 6-ից ուժի մեջ են մտել առևտրային ցանցերի և մատակարարների արդար առևտրի ապահովման և գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցի կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները: Նոր կարգավորումների համաձայն՝ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարողը պարտավոր է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց վճարումն իրականացնել 30 օրացուցային օրվա ընթացքում: Առևտրային ցանցը պարտավոր է մատակարարին վճարումն իրականացնել սննդամթերքի […]

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու Գդանսկում կայանալիք «Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանց» (ICPEN) կազմակերպության համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը։ Համաժողովի օրակարգում սպառողների շահերի պաշտպանության ոլորտի մի շարք արդիական հարցերի և դրանց հաղթահարման ուղիների շուրջ քննարկումներն են, ինչպիսիք են  շուկայում գորշ պատկերների (dark patterns) դրսևորումները և դրանց դեմ պայքարի […]