Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի միջազգային համագործակցության և քաղաքականության մշակման վարչության քաղաքականության մշակման և մեթոդաբանության բաժնում փորձագետ ներգրավելու մասին

     Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Ակնկալվում է փորձագետի կողմից Հանձնաժողովի քաղաքականության մշակման ու իրականացման, տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության մշակման և շարունակական կատարելագործման ապահովման նպատակով Հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնին համապատասխան առաջարկությունների և այլընտրանքային լուծումների ներկայացման աշխատանքների մասնակցություն, Հանձնաժողովի գործունեության ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների լուծման, տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում դեռևս չկարգավորված հարաբերությունների կարգավորմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև արդեն իսկ ընդունված և ուժի մեջ մտած իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի մշակման աշխատանքների իրականացման նպատակով առաջարկությունների և այլընտրանքային լուծումների ներկայացման իրականացում, այդ թվում՝ կառուցվածքային այլ ստորաբաժանումների կողմից ներկայացված դիտարկումների հաշվառմամբ: Փորձագետը նաև պետք է իրականացնի Օրենքի դրույթներից բխող անհրաժեշտ մեթոդաբանական փաստաթղթերի և Հանձնաժողովի գործունեությանն առնչվող արդյունքային ցուցանիշների մշակումը՝ համագործակցելով կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ։

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

  • բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտություն կամ կառավարում կամ շուկայագիտություն /Մարքեթինգ/ մասնագիտությամբ․
  • հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ․
  • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում․
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մեկ տարի:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմ(ների), վկայական(ների) պատճենները և բնօրինակները
  • արական սեռի անձինք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական
  • հայտարարություն՝ նշված սահմանափակումների բացակայության մասին
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի
  • անձնագրի պատճենը (առաջին և գրանցման էջերով):

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 08.05.2024 թ.

Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն։

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան Տիգրան Մեծի 4 շենք, հեռ. 060-830-840 (261), էլեկտրոնային փոստի հասցե՝ hrmd@competition.am։