Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Մայր բուհի ապագա իրավաբաններն այսօր հյուրընկալվել էին ՄՊՀ-ում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր հյուրընկալել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների: Ապագա իրավաբանները մասնակցել են հանձնաժողովի նիստին, որի օրակարգում նաև ՄՊՀ 2023 թվականի գործունեության հաշվետվության հաստատման հարցն էր:

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ողջունելով մասնակիցներին, նշել է, որ հանձնաժողովի նիստերին ուսանողների մասնակցությունն արդեն լավ ավանդույթ է դարձել, որի նպատակն է ապագա մասնագետներին ծանոթացնել հանձնաժողովի գործառույթներին, հետաքրքրություն առաջացնել պետական համակարգի հանդեպ և ոգևորել նրանց հետագայում իրենց գիտելիքները ծառայեցնել մրցակցության պաշտպանության գործին:

Հանձնաժողովում ուսանողները նաև պրակտիկա են անցնում՝ իրենց փորձնական հմտությունները զարգացնելու նպատակով, աշխատում են որպես փորձնակ և հետագայում հնարավորություն ստանում համալրելու ՄՊՀ մասնագիտական թիմի շարքերը: Մասնավորապես բուհերի հետ համագործակցության արդյունքում 63 պրակտիկանտներից 10-ը և 15 փորձնակներից 7-ն արդեն աշխատանքի են անցել ՄՊՀ-ում: