Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Էլեկտրոնային և տաքացվող սիգարետները սկսել են իրացվել ավելի շատ, քան ավանդականները․ ՄՊՀ-ի ուսումնասիրությունը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ծխախոտի արտադրանքի ոլորտում իրականացրել է ուսումնասիրություններ և առաջարկներ ներկայացրել ոլորտի կարգավորման նպատակով։

Թեմայի շուրջ Iravaban.net– ը խոսել է ՄՊՀ շուկաների վերլուծության բաժնի ավագ մասնագետ Մոնիկա Արթենյանի հետ։

Նրա խոսքով՝ տարանջատվել է երկու ապրանքային շուկա՝ սիգարետ ապրանքային շուկան և տաքացվող ու էլեկտրոնային ծխախոտի շուկան․

«Ապրանքային շուկաների տարանջատումը պայմանավորված է եղել մի քանի հանգամանքներով․ սիգարետները, ի տարբերություն տաքացվող ու էլեկտրոնային ծխախոտերի, ենթադրում են ծխախոտահումքի այրման պրոցես, իսկ տաքացվող ու էլեկտրոնային սիգարետների ծխախոտահումքը կամ էլեկտրոնային հեղուկը ենթարկվում է տաքացման։ Սա այն հիմնական տարբերությունն է, որ հանձնաժողովը հաշվի է առել ապրանքային շուկաները հատկորոշելիս»։

Մանրամասները՝ տեսանյութում