Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

ՄՊՀ-ն ընդլայնում է կրթական հաստատությունների հետ համագործակցությունը. հուշագիր է կնքվել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հետ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել:

Հուշագրի կնքումը նպատակ ունի ընդլայնել և ամրապնդել հանձնաժողովի ու կրթական հաստատությունների միջև համագործակցությունը, բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը գիտական ներուժի օգտագործման և բարձրագույն որակավորմամբ մասնագետների պատրաստման շնորհիվ, ուսանողների համար գործնական հմտությունների և կարողությունների զարգացման հնարավորություն ստեղծել` դյուրացնելով բուհ-աշխատաշուկա ճանապարհը:

Ողջունելով այս նախաձեռնությունը՝ ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովն առանձնահատուկ կարևորություն է տալիս կրթական հաստատությունների հետ համագործակցությանը, և տարբեր ուղղություններով համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ:

Մասնավորապես հանձնաժողովի ներկայացուցիչները դասախոսություններով են հանդես գալիս տարբեր բուհ-երում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ առաջիկայում մագիստրոսական ծրագիր է նախատեսվում իրականացնել, ուսանողները մասնագիտական պրակտիկան են անցնում հանձնաժողովում, ինչպես նաև ներգրավվում որպես փորձնակ՝ հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությամբ և այլն: